ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ.

- Բյուջեի կազմում և վերլուծություն;
- Սցենարների և նախագծին առնչվող այլ փաստաթղթերի թարգմանություն` հայերեն-ռուսերեն-անգլերեն լեզուներով;
- Նկարահանման վայրի ուսումնասիրություն/զննում:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

- Տրանսպորտային միջոցներ և անձնակազմի տեղափոխում;
- Անձնական մեքենաներ;
- Մինի ավտոբուսներ;
- Սպրինտերներ;
- Կցասայլեր;
- Բաց թափքով փոքր բեռնատարներ (պիկապ);
- Ամբարձիչներ;
- Վթարային մեքենաներ/Էվակուատորներ;
- Ջրցան մեքենաներ;
- Դերասանների հանդերձանքի և դիմահարդարման համար նախատեսված կցասայլեր (Makeup trailers):

ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐ.

- Նկարահանման վայրերում անհրաժեշտ բոլոր պայմանավորվածություների ձեռք բերում;
- Նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ պայմանագրային թույլտվությունների ձեռք բերում, այդ թվում` կառավարությունից և քաղաքապետարանից/քաղաքային իշխանության այլ մարմիններից;
- Ոստիկանական աջակցության ապահովում:

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄ.

- Քասթինգ ծառայություն;
- Էպիզոդիկ և մասսայական տեսարանների դերասաններ;
- Կասկադյորների համակարգողներ;
- Կրակոցների, ավտոհետապնդման տեսարանների և պիրոտեխնիկայի մասնագետներ:

ՍՆՆԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ.

«անԷվա քեթրինգ»-ը տրամադրում է նկարահանման հրապարակում մատուցվող ֆուրշետ-ծառայություն` կինո և հեռուստատեսային նկարահանումների ժամանակ:
Ընկերությունը մեծապես կարևորում է բարձորակ սննդի ապահովումը իր կողմից հանձն առած յուրաքնաչյուր նախագծի համար: Խիստ կարևորում ենք ճաշացանկի և անձնակազմի հետ կապված յուրաքանչյուր մանրուք: Սնունդը պատրաստվում է թարմ մթերքներից՝ տնային պայմաններում: Տրամադրվող կերակուրները ամբողջովին հարմարեցվում են հաճախորդի պահանջներին` կախված սեզոնից, մթերքների առկայությունից, գումարի չափից և նախասիրություններից:

ԿԱՑԱՐԱՆ.

- Երևանում և նրանից դուրս ցանկացած դասի հյուրանոցային համարների ամրագրում;
- Երևանի կենտրոնում բնակարանների և առանձնատների վարձակալություն`անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ (կացարանի մաքրում, լվացքատուն, գնումներ):

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ և ԿՑՈՐԴ (GRIP) ՍԱՐՔԵՐ

- Տեսախցիկների, լուսավորության և կցորդ (Grip) սարքերի մասնագետներ;
- Անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների վարձակալություն;
- Վերամբարձ կռունկների, Magnum Dolly համակարգի, գեներատորների, շտատիվների, անհրաժեշտ մասնագետների և օժանդակ սարքավորումների ապահովում;
- Անհրաժեշտության դեպքում համագործակցություն վրացական մասնագիտացված գործակալությունների հետ:

ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ/ԴԵԿՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ, ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ, ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ.

- Ներսի և դրսի նկարահանման հրապարակի/դեկորացիաների հավաքում;
- Վերջնական տեղադրում և կառուցում;
- Նկարահանման հրապարակի ձևավորում, պատրաստի արտադրանքի ձևավորում, կադրերի նկարում (storyboard) (այդ թվում և թվային);
- Հատուկ հանդերձանքի պատվիրում ֆիլմի, հեռուստատեսային նկարահանման կամ գովզդային տեսահոլովակի համար;
- Ռեկվիզիտների և կահույքի ձեռքբերում, նաև` պատվերով;
- Դեկորատորներ/կոստյումի նկարիչներ և դիմահարդարման արհեստավարժ մասնագետներ:

ՀԵՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ.

- Երաժշտության ձայնագրում;
- Վիզուալ էֆֆեկտներ;
- Ձայնային միքս;
- Հետարտադրական աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումների վարձակալություն: