Հայաստանը Եվրասիա մայրցամաքի Հարավային Կովկաս տարածաշրջանի լեռնային երկիր է: Այն գտնվում է Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան հատվածում`լեռնային ռելիեֆով, արագավազ գետերով և հարուստ անտառներով: Բարձր-լեռնային ցամաքային կլիման` շոգ ամառներով (+ 22 - ից մինչև 36 ° C) և ցուրտ ձմեռներով ( - 10-ից մինչև - 5 ° C) թույլ է տալիս իրականացնել ցանկացած ռեժիմի նկարահանումներ:
Հայաստանում կարելի է հանդիպել զանազան ուշագրավ վայրեր: Մայրաքաղաք Երևանից զատ առկա են 20-ից ավելի մեծ ու փոքր քաղաքներ, ավանդական գյուղեր, բացօթյա թագարաններ և այլն:
Հայաստանում առաջին եկեղեցիները կառուցվել են դեռևս 3-րդ դարի վերջում և 4-ի սկզբին, երբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս կոթողները կառուցվել են հիմնականում հեթանոսական տաճարների տեղերում և որոշ առումով ընդօրինակել են Հայաստանում առկա նախաքրիստոնեական ճարտարապետության ոճը: Այսօր Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երեք օբյեկտ կա.