Արտադրություն, Հետարտադրական փուլ

Սև այգի, կապույտ երկինք

Ֆիլմի ժանրը` դրամա 
Նկարահանման ձևաչափը՝ 4K
Ֆիլմի տևողությունը` 100 րոպե
Նկարահանման վայրեր` Արցախի Հանրապետություն
Սցենարի հեղինակ՝  Նորա Մարտիրոսյան, համագործակցությամբ՝ Էմմանուել Պագանո
Բեմադրող ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան
Բեմադրող oպերատոր՝ Սիմոն Ռոկա
Դերերում՝  Գրեգորի Քոլին, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան, Վարդան Պետրոսյան, Նարինե Գրիգորյան
Բնօրինակի լեզուն՝ հայերեն, ֆրանսերեն
Արտադրող ընկերություն՝  SISTER PRODUCTIONS
Համաարտադրողներ` anEva production, KWASSA FILMS
Աջակցությամբ՝ CNC (Ֆրանսիա), Հայաստանի Ազգային Կինոկենտրոն, Eurimages

01_BGBS_Team 02_BGBS_Team 03_Director_Nora_Martirosyan 04_Co_Producers 05_Gregoire Colin 06_Vardan_Petrosyan 07_Hayk_Bakhryan 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24

Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում`ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին….