Թողարկված

Բրավո Վիրտուոզ

Ֆիլմի ժանրը` սև կատակերգություն
Նկարահանման ձևաչափը՝ HD
Ֆիլմի տևողությունը` 107 րոպե
Նկարահանման վայրեր` Հայաստան (Երևան, Գյումրի)
Ֆիլմի ավարտը՝ Դեկտեմբեր 2017
Սցենարի հեղինակ՝ Լևոն Մինասյան, Ստեֆանի Քալֆոն, Գրիգորի Մանուկով
Բեմադրող ռեժիսոր՝ Լևոն Մինասյան
Բեմադրող oպերատոր՝ Մկո Մալխասյան
Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Մարիա Ախմետզյանովա, Վրեժ Հակոբյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նավասարդյան, Արամ Կարախանյան, Մկրտիչ Արզումանյան
Բնօրինակի լեզուն՝ հայերեն, ռուսերեն
Արտադրող ընկերություն՝ «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ՍՊԸ (Հայաստան), Agat Films & Cie / Ex Nihilo (Ֆրանսիա), SEPPIA (Ֆրանսիա), ARTEMIS PRODUCTIONS (Բելգիա).
Գործադիր արտադրող ընկերություն՝ anEva production

 

 

14 13 12 11 10 09 08 07 06 05 04 03 02 01

Ալիկը երիտասարդ վիրտուոզ կլարնետիստ է: Նա նվագում է դասական նվագախմբում, որը հիմնել և ղեկավարում է նրա պապը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը: Սակայն մի օր նրանց գործարար հովանավորին գտնում են սպանված... Հովանավորի մահից հետո նվագախմբի գոյությունը դրվում է մեծ վտանգի տակ, բայց Ալիկը հավատում է, որ հրաշք տեղի կունենա և նվագախումբը կփրկվի: Եվ սպասվելիք հրաշքը տեղի է ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ, Ալիկի մոտ է հայտնվում մի ոմն «Վիրտուոզի» պատկանող հեռախոս, որը զանգեր է ստանում միայն մեկ «Բաժանորդից»: Հետևելով հրահանգներին՝ Ալիկը ստանում է մեծ կանխավճար, ինչը բավարար է նվագախումբը փրկելու համար: Սակայն փողի հետ նա ստանում է նաև խոշոր տրամաչափի ատրճանակ ևսպանության պատվեր: Խնդիրն այն է, որ Ալիկն իր կյանքում երբեք ատրճանակ չի տեսել և որ ամենակարևորն է, նա վիրտուոզ մարդասպան չէ, այլ՝ վիրտուոզ երաժիշտ: