Թողարկված

Լորիկ

Ֆիլմի ժանրը` Արկածաին, ֆանտաստիկ տրագի-կոմեդիա
Նկարահանման ձևաչափը՝  HD
Ֆիլմի տևողությունը` 90 րոպե
Նկարահանման վայրեր` Հայաստան (Երևան)
Սցենարի հեղինակ՝ Միքայել Պողոսյան, Ալեքսեյ Զլոբին
Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Զլոբին
Բեմադրող օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Դերերում՝ Միքայել Պողոսյան, Եվգենիյա Դմիտրիեվա, Իռեն Այվազյան, Նարինե Գրիգորյան, Շաքե Թուխմանյան, Ֆորշ
Բնօրինակի լեզուն՝ հայերեն, ռուսերեն
Արտադրող ընկերություն՝ Թիմ Պրոդակշն, K&MM Investments
Գործադիր արտադրող ընկերություն՝ anEva production

01 02 03 04 05 06 07 08 09 10

Շնորհալի, բայց և տարօրինակություններով լի դերասան Լորիկը՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, փողոց է դուրս գալիս թատերական հանդերձանքով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք : Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի էլ նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նույնիսկ տնտեսուհի Աննայի անկեղծ սերն ի վիճակի չէ ջերմացնել Լորիկի սիրտը, նա ապրում է միայն իր հերոսների հույզերով: Սոցիալական կատակլիզմների ֆոնի վրա Ասիայի հիվանդությունը չնչին է թվում: Եվ ընդհանրապես , ում կարող է հետաքրքրել կիսանկուղում անտրտունջ մեռնող աղջնակը: Թերևս միայն սեփական մորն ու հարևանուհի Աննային… Թատրոնը փակվում է և շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում՝ նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Մեկ նա հայտնում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ վերածվում է նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մեկ էլ մահվան շեմին հասած երեխա… Բայց հրաշքներ տեղի են ունենում ոչ միայն Լորիկի հետ. դերասանի տաղանդը բժշկում է բոլոր նրանց, ում մարմնում նա հայտնվում է։ Նրա արվեստը ի զորու է դառնում բժշկել ոչ միայն հոգին, այլ նաև մարմինը. հիվանդ աղջիկը ապաքինվում է: Ինքը՝ Լորիկը, ամեն կերպարանափոխության հետ աստիճանաբար մարդանում է: Նրա մեջ արթնանում է անսահման կարեկցանք դիմացինի նկատմամբ: Նա վերջապես սովորում է սիրել ։ Սակայն ի՞նչ գնով…