Զարգացման փուլում գտնվող ֆիլմեր

Պա Դը Տրուա

Ֆիլմի ժանրը` դրամա
Նկարահանման ձևաչափը՝ HD
Ֆիլմի տևողությունը` 95 րոպե
Նկարահանման վայրեր` Հայաստան (Երևան, Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ, Արագած լեռ
Սցենարի հեղինակ՝ Դիանա Կարդումյան, Հարութ Կբեյան (Հարություն Բերբերյան)
Բեմադրող ռեժիսոր՝ Դիանա Կարդումյան
Բեմադրող օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Բնօրինակի լեզուն՝ հայերեն (անգլերեն ենթագրեր)
Արտադրող ընկերություն՝ anEva production

01 02 03 04

20 տարի բացակայությունից հետո Գերմանիայից Հայաստան է վերադառնում եվրոպական բալետային բեմերում  հաջողության հասած ԱՐՍԵՆԸ (35), որպեսզի վաճառի երևանյան բնակարանը: Հետաքրքրասիրությունից ու փառասիրությունից բխած այցը Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն և անակնկալ հանդիպումը մանկության պարընկերուհու` ՍԵԴԱՅԻ (40) և նրա ամուսնու` բալետմայստեր ՄԱՔՍԻՄԻ (53) հետ, հետաձգում է Արսենի վերադարձը: Արսենը համաձայնվում է լինել Սեդայի զուգընկերը Մաքսիմի նոր բեմադրության մեջ: Փորձերի ընթացքում Արսենի և Սեդայի միջև աննկատ առաջացած սիրային զգացմունքները ստիպում են նրանց նորովի նայել իրենց ապրած կյանքին: Պատրա՞ստ է արդյոք Սեդան հրաժարվել իր և Մաքսիմի ընդհանուր անցյալից` հանուն Արսենի հետ նոր ու անհայտ ապագայի: