Զարգացման փուլում գտնվող ֆիլմեր

Երեք օր

Ֆիլմի ժանրը` դրամա /կարճամետրաժ/
Նկարահանման ձևաչափը՝ 2K 1/1:66
Ֆիլմի տևողությունը` 30 րոպե
Նկարահանման վայր` Հայաստան
Սցենարի հեղինակ՝ Գնել Հակոբյան
Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Ներկարարյան
Բեմադրող oպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
Դերերում՝ Լիզա Կլիմովա, Միքայել Պողոսյան
Բնօրինակի լեզուն՝ հայերեն, ռուսերեն (անգլերեն ենթագրեր)
Պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Էդգար Կարապետյան
Արտադրող ընկերություն՝ anEva production
Աջակցությամբ՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոն

 

Սառան ռուս մեծ պոետ Օսիպ Մանդելշտամի պոեզիայի մեծ երկրպագու է: Նա, նպատակ ունենալով բացահայտել իր համար Հայաստանը, ինչպես Մանդելշտամն է ժամանակին բացահայտել իր հայտնի ճանապարհորդության ժամանակ, նախաձեռնում է եռօրյա ուղևորություն Հայաստան:
Այս երեք օրերը ճակատագրական են դառնում տաքսու վարորդ Գոռի համար, ով ուղեկցում է Սառային նրա փոքրիկ ճանապարհորդության ժամանակ:
Երեք հրաշալի օր, որոնք կարող են գերակշռել մի ամբողջ կյանք… ապա անակնկալ հանգուցալուծում: